Էստոնիայի խորհրդարանում ստեղծվել է Հայաստան-Էստոնիա բարեկամական խումբ

17-09-2019 23:27

Էստոնիայի խորհրդարանում ստեղծվել է Հայաստան-Էստոնիա բարեկամական խումբ: Այդ մասին տեղեկացնում է Էստոնիայում Հհ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը: «Ուրախ ենք տեղեկացնել, որ Էստոնիայի Ռիյգիկոգուում ստեղծվել է Հայաստան-Էստոնիա բարեկամական խումբ՝ Ռաիվո Թամի գլխավորությամբ: Հուսով եմ նրանք կարձանագրեն փայլուն արդյունքներ՝ միջխորհրդարանական հարաբերությունների խթանման գործում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում է դեսպանը: Բարեկամական խմբում ընդգրկված են էստոնական օրենսդիր մարմնի տասը ներկայացուցիչներ:

Lragir.am,
17-09-2019 23:27