Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել է երկրում սիրիացի փախստականների թվի աճի մասին

19-09-2019 17:11

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Թուրքիայում ժամանակավորապես բնակություն հաստատած սիրիացի փախստականների թիվը անցել է 3 մլն 600 հազարը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հյուրիեթ» լրատվամիջոցը: Նախարարը հայտնել է նաև, որ իրենց կողմից Սիրիայի հյուսիսում իրականացված «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների արդյունքում Սիրիայում ստեղծված անվտանգ շրջաններ մինչ օրս վերադարձել է 354 հազար սիրիացի: Նա նշել է, որ այս տարվա ընթացքում ավելի քան 270 հազար ապօրինի միգրանտ է փորձել մուտք գործել Թուրքիա:

Lragir.am,
19-09-2019 17:11