ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը Խաղաղության միջազգային օրվա առթիվ

19-09-2019 17:42

Խաղաղությունը ՄԱԿ-ի ողջ աշխատանքի հիմքում է: Եվ մենք գիտենք, որ խաղաղությունն ավելին է, քան պարզապես պատերազմից զերծ աշխարհ: Դա նշանակում է դիմակայուն և կայուն հասարակություններ, որտեղ յուրաքանչյուր ոք ունի հիմնարար ազատություններ և ձգտում է, այլ ոչ թե՝ պայքարում իր հիմնական կարիքների բավարարման համար: Այսօր խաղաղությունը կանգնած է նոր վտանգի առջև. կլիմայական ճգնաժամը սպառնում է մեր անվտանգությանը, կենսապահովմանը և մեր կյանքին: Հենց սրանով էլ պայմանավորված է այս տարվա Խաղաղության միջազգային օրվա թեմատիկ շեշտադրումը: Այդ իսկ պատճառով իմ գլխավորությամբ հրավիրվելու է «Գործողություն հանուն կլիմայի» գագաթնաժողովը: Սա գլոբալ ճգնաժամ է: Միայն համատեղելով մեր ջանքերը հնարավոր է մեր միակ տունը դարձնել խաղաղ, բարգավաճ և ապահով մեզ և մեր ապագա սերունդների համար: Խաղաղության միջազգային այս օրը կոչ եմ անում բոլորիդ. Ձեռնարկե՛ք հստակ գործողություններ հանուն կլիմայի և պահանջե՛ք նույնը ձեր առաջնորդներից: Սա մրցավազք է, որը մենք կարող ենք և պետք է հաղթենք:

Lragir.am,
19-09-2019 17:42