Թուրք հայտնի դերասանը հայ նկարչի նկարները գնելու համար մեծ գումար է վճարել

19-09-2019 18:04

Թուրք հայտնի դերասան Ջեմ Յըլմազը, «Ժամանակակից Ստամբուլ» ցուցահանդեսի բացմանը մասնակցելիս, գնել է հայ նկարչի երկու թանկարժեք նկար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Փոստա» լրատվամիջոցը: Ըստ տեղեկատվության՝ նա գնել է հայ նկարիչ Տարոն Մուրադյանի «Pequod» և «Portre 4» կտավները, որոնցից առաջինի համար նա վճարել է 66 հազար, իսկ երկրորդի համար՝ 20 հազար ԱՄՆ դոլար:

Lragir.am,
19-09-2019 18:04