ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ «Արմենիա էքսպո 2019» ցուցահանդեսի մասնակից

19-09-2019 18:35

Հարգելի հաճախորդներ և գործընկերներ, Հայտնում ենք, որ ս.թ սեպտեմբերի12-ից 14-ը տեղի ունեցավ «Արմենիա Էքսպո 2019» ամենամյա ցուցահանդեսը, որի ընթացքում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է իր կողմից մատուցվողշահավետ պայմաններով գործող ծառայությունների ամբողջական փաթեթը: Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա էր ՀՀ Վարչապետը, ով բացման արարողությունից հետո շրջեց ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացավ ցուցադրված արտադրանքին, ներկայացված տեխնոլոգիաներին և նորարարական համակարգերին: Այս տարի հայկական ընկերություններից ցուցահանդեսին մասնակցում էին ոչ միայն տեղական արտադրողներ, այլ նաև ներկրողներ՝ տնտեսության բոլոր ճյուղերից: «Արմենիա Էքսպո 2019» ամենամյա ցուցահանդեսի այցելուները Բանկի տաղավարում ոչ միայն ծանոթացան ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից մատուցվող ծառայություններին և պրոդուկտների մասին տեղեկատվական նյութերին, այլև անհրաժեշտության դեպքում ստացան իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ խորհրդատվություն Բանկի աշխատակիցներից: ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…  

Lragir.am,
19-09-2019 18:35