Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությունում է

19-09-2019 20:19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 19-ին այցելել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն: Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի ուղեկցությամբ Փաշինյանը շրջայց է կատարում հեռուստաընկերությունում, ծանոթանում հեռուստաեթերի բովանդակային և տեխնիկական որակի բարձրացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Վարչապետը  նաև շրջել է նկարահանման տաղավարներում, զրուցել անձնակազմի հետ, ծանոթացել նրանց աշխատանքային պայմաններին:

Lragir.am,
19-09-2019 20:19