Փրկարարները հայտնաբերել են դի

19-09-2019 19:49

Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:16-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 35-րդ փողոցի թիվ 125/3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սենյակի բազմոցին հայտնաբերել Վազգեն Վ.-ի (ծնված 1947 թ.) դին:

Lragir.am,
19-09-2019 19:49