Արարատ Միրզոյանն անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցությունում պաշտոնանկությունների մասին լուրերին

21-09-2019 11:06

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խոսքով ԶԼՄ-ներում հնարավոր պաշտոնանկությունների մասին լուրերը հաճախ իրականության հետ ընդհանրապես կապ չունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Միրզոյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե «Իմ քայլը» խմբակցությունում հնարավոր են հրաժարականներ: «Մամուլում շրջանառվող նման տեղեկությունները երբեմն այլ լրագրողների երևակայության արդյունք են: Նման լուրերից հետո մի պատկեր ենք տեսնում, որն իրականության հետ ընդհանրապես կապ չունի»,- ասաց ԱԺ նախագահը: Դիտարկմանը, որ  Արթուր Վանեցյանի և Վալերի Օսիպյանի պարագայում մամուլի տեղեկությունները իրականություն դարձան՝ Միրզոյանը շեշտեց, որ մամուլում գրվող տեղեկությունները միշտ չէ, որ սուտ են: «Այս և այլ դեպքերում լինում են ոչ իրավացի տեսություններ, վարկածներ և դրանք իբրև իրականություն մատուցելու համոզիչ թվացող փորձեր»,- ասաց ԱԺ նախագահը:

Lragir.am,
21-09-2019 11:06