Պուտինը, Թրամփը, Սի Ծնփինը ուղերձ են հղել Նիկոլ Փաշինյանին

21-09-2019 11:58

Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից: Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ: Գոհունակությամբ եմ ընդծում ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք էլ ավելի ամրապնդել երկկողմ կառուցողական համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում, ինչպես նաև ընդլայնել գործընկերային փոխգործակցությունը Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում: Դա, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին, համահունչ է կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը:   Հարգելի Նիկոլ Վովայի,   Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարեկեցություն և բարգավաճում»:   *** Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Ուղերձում նշված է.   «Մեծարգո վարչապետ, Ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին Հայաստանի Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ: Միացյալ Նահանգները ողջունում է մեր երկրների սերտ համագործակցությունը և ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին միտված Ձեր կառավարության հանձնառությունը: Մենք զորավիգ ենք իրավունքի գերակայությունը հարգող կոռուպցիայից զերծ ժողովրդավարական երկրում ապրելու հայ ժողովրդի ցանկությանը, որն արտահայտվեց անցած տարի Հայաստանով մեկ տեղի ունեցած խաղաղ գործողությունների ընթացքում: Մենք ողջունում ենք Մինսկի խմբի գործընթացի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ ու տևական լուծում գտնելու հարցում Ձեր անձնական ներգրավվածությունը: Լիահույս եմ, որ մեր երկու երկրների միջև արդեն իսկ առկա գործընկերությունը առաջիկա տարիներին նոր թափ կստանա: Ընդունեք իմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն այս կարևոր տոնի առթիվ»:   *** Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի վարչապետ Լի Քեցիանը: Ուղերձում ասված է.   «Ձերդ Գերազանցություն պարոն վարչապետ,   Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և ժողովրդի, ինչպես նաև անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և ի դեմս Ձեզ՝ բարեկամ հայ ժողովրդին:   Վերջին տարիներին չին-հայկական բարեկամական համագործակցության հարաբերություններն անշեղորեն զարգանում են, պահպանվում են բարձր մակարդակի սերտ շփումներ և կապեր, ձեռքբերումներ արձանագրվում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակում: Ընթացիկ տարվա մայիսին կայացած մեր հանդիպումը նոր թափ հաղորդեց երկկողմ հարաբերություններին և թույլ տվեց լայն փոխըմբռնում ձեռք բերել պրակտիկ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ: Պատրաստակամ եմ Ձեզ հետ միասնական ջանքեր գործադրել երկու երկրների փոխշահավետ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով:   Մաղթում եմ Հայաստանի Հանրապետությանը բարգավաճում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և երջանկություն:   Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք»:     *** Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ուղերձում ասված է.   «Հարգելի Նիկոլ Վովայի,   ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:   Վստահ եմ, որ բելառուսա-հայկական համագործակցությունը, հիմնված մեր ժողովուրդների միջև փոխադարձ վստահության, հարգանքի և բարեկամության վրա, կշարունակի անշեղորեն զարգանալ և կատարելագործվել:   Հարգելի Նիկոլ Վովայի,   սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ պետական պատասխանատու գործունեության մեջ, իսկ եղբայրական Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն և բարեկեցություն»:     *** Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Ուղերձում ասված է.   «Հարգելի Նիկոլ Վովայի,   ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:   Վստահ եմ, որ Թուրքմենստանի և Հայաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են հավասարության, փոխադարձ ըմբռնման և վստահության վրա, կշարունակեն զարգանալ ի բարօրություն մեր ժողովուրդների:   Օգտվելով այս հաճելի հնարավորությունից՝ անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, հետագա առաջընթաց և բարգավաճում»:     *** Անկախության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Ուղերձում ասված է.   «Հարգարժան Նիկոլ Վովայի   Ղրղզստանի Հանրապետության  ժողովրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ժողովրդին Անկախության օրվա առթիվ:   Իմ խորին վստահությունն եմ հայտնում, որ Ղրղզստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցությունը, հիմնված փոխադարձ վստահության և աջակցության վրա, կշարունակի զարգանալ ի շահ երկու ժողովուրդների բարգավաճման:   Տոնական այս օրվա կապակցությամբ մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ Ձեր աշխատանքում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:   *** Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել  Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչապետ Մուստաֆա Մադբուլին: Ուղերձում ասված է.   «Ձերդ Գերազանցություն,   Եգիպտոսի ժողովրդի, կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Անկախության օրվա առթիվ:   Հուսով եմ, որ Եգիպտոսի և Հայաստանի միջև առկա ավանդական գերազանց հարաբերություններն առավել կամրապնդվեն և կզարգանան՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:   Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը նորանոր հաջողություններ Ձեր պաշտոնում, իսկ Հայաստանի ժողովրդին՝ հարատև առաջընթաց և բարեկեցություն:   Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:     *** Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ-Մաքթումը: Ուղերձում նշված է.   «Օգտվելով Ձեր երկրի Ազգային տոնի առիթից՝ պատիվ ունեմ հղելու Ձերդ Գերազանցությանը և բարեկամ Ձեր ժողովրդին ամենաջերմ շնորհավորանքներս: Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն, իսկ բարեկամ Ձեր ժողովրդին՝ բարեկեցություն և երջանկություն: Ընդունեք խնդրեմ անկեղծ շնորհավորանքներս և հարգանքներիս հավաստիքը»:     *** Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ոկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը: Ուղերձում նշված է. «Ընդունեք անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:   Համոզված եմ, որ Ուկրաինայի և Հայաստանի Հանրապետության  միջև հարաբերությունները զգալի ներուժ ունեն փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման համար, մասնավորապես, առևտրատնտեսական ոլորտում:   Այս համատեքստում կարևոր նշանակություն ունի հայ-ուկրաինական տնտեսական համագործակցության հարցերով համատեղ Միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի վերականգնումը:   Մաղթում եմ Ձեզ, հարգելի գործընկեր, քաջառողջություն, բարեկեցություն և հետագա հաջողություններ բարեփոխումների իրականացման գործում՝ ի շահ հայ ժողովրդի»:   *** Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: Ուղերձում ասված է.   «Հարգելի Նիկոլ Վովայի,   խնդրում եմ ընդունել ամենաջերմ և անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով:   Ձեր անմիջական ղեկավարությամբ Հայաստանի կառավարությունը շարունակում է սոցիալ-տնտեսական համակարգի բարեփոխման և երկրի սոցիալական կյանքի բարելավման ուղղությամբ նպատակաուղղված և հետևողական աշխատանքը: Ձեռնարկվող ջանքերի վերջնական նպատակն է ժողովրդի կենսամակարդակի նշանակալի բարձրացումը, քաղաքական կյանքի հետագա ժողովրդավարացումը, միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդումը:   Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում բարձր են գնահատում Ձեր պատրաստակամությունը՝ աջակցելու ՀԱՊԿ-ի կատարելագործմանը, քննարկելու և լուծելու առկա կամ առաջացող խնդիրները դաշնակցային մթնոլորտում:   Հարգելի Նիկոլ Վովայի,   այս նշանակալի օրվա կապակցությամբ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և նորանոր մեծ հաջողություններ Ձեր պատասխանատու աշխատանքում՝ ի բարօրություն Հայաստանի և նրա ժողովրդի»:   *** Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովը, որում նշված է.   «Մեծարգո Նիկոլ Վովայի,   ընդունեք սրտանց շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:   Սրտանց մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, բարեկեցություն և նոր հաջողություններ  Ձեր գործունեության մեջ՝   ի բարօրություն Հայաստանի»:     *** Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին: Ուղերձում նշված է.   «Հարգելի Նիկոլ Վովայի,   ԱՊՀ անդամ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի անունից ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Հայաստանի ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:   Սեպտեմբերի 21-ը կարևոր օր է ձեր երկրի պատմության մեջ: 1991 թվականին հենց այս օրը Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ կողմից անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանի Հանրապետության անկախ պետություն ստեղծելու մասին հանրաքվեն: Այսօր հանրապետությունը նշանակալի հաջողությունների է հասել քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում, վաստակել է բարձր հեղինակություն միջազգային ասպարեզում:   Մաղթում եմ Ձեզ՝ կարկառուն պետական և քաղաքական գործչին, քաջառողջություն, երջանկություն, խաղաղություն, անսպառ էներգիա և նորանոր հաջողություններ Ձեր ազնիվ (առաքինի) գործունեության մեջ՝ հանուն Հայաստանի Հանրապետության բարգավաճման և բարեկեցության»:     *** Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը: Ուղերձում նշված է.   «Հարգարժան պարոն վարչապետ, Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի ուրախ առիթով իմ ու կիպրահայության անունից սրտագին շնորհավորանքներս եմ հղում Ձեզ ու Հայաստանի կառավարությանը:   Հուսով եմ, որ հաջորդ տարիները մեր Հայրենիքի, Լեռնային Ղարաբաղի ու համայն հայության համար կլինեն անկյունադարձային ու արդյունավետ՝ թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական առումներով:   Հավատում եմ նաև, որ միասնական ու համառ աշխատանքով կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները և կերտել նոր ու փայլուն ապագա հաջորդ սերունդների համար»:

Lragir.am,
21-09-2019 11:58