ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը

21-09-2019 14:09

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության տոնի առիթով:  Սեփական ուժերի նկատմամբ վստահությունը, սեփական ինքնության բարձր գիտակցությունն ու պատմական պատասխանատվությունն են մեզ հասցրել Հայաստանի անկախ Հանրապետություն: Հպարտությամբ գիտակցելով հայոց պետականության նվիրական արժեքը՝ պետք է զարգացնենք այն, կերտենք մեր առաջընթացի ճանապարհը բոլորիս միավորված ջանքերով, ապահովենք իրավունքի գերակայություն, պետության հանդեպ բարձր պատասխանատվություն և անվերապահ հարգանք իրավունքների ու ազատությունների նկատմամբ:  Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի առաքելությամբ շարունակելու եմ գործադրել առավելագույն ջանքեր մեր երկրում իրավունքների հուսալի պաշտպանության ու ժողովրդավարության ամրապնդմանը նպաստելու համար՝ որպես հզոր պետականության կարևոր գրավական:  Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս և մեր երկրին մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և հզոր ապագա: Արման Թաթոյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Lragir.am,
21-09-2019 14:09