Լիճք գյուղի մոտ այրվել է շուրջ 8 հա անտառածածկ և 3 հա խոտածածկ տարածք

22-09-2019 11:39

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 21-ին, ժամը 11:16-ին տեղեկություն է ստացել, որ Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում այրվում է անտառածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ազատ հերթափոխի 6 հրշեջ-փրկարար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:55-ին, մարվել՝ 18:35-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է մոտ 8 հա անտառածածկ, բուսածածկ տարածք և մոտ 3 հա խոտածածկ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Լիճք գյուղի 3 բնակիչ:

Lragir.am,
22-09-2019 11:39