Զանիոլոն տպավորված է Մխիթարյանով

22-09-2019 14:18

Իտալիայի հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Նիկոլո Զանիոլոն տպավորված է Մխիթարյանով: «Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, ով ներկայացնելու կարիք չունի: Նա ինձ տպավորել է համեստությամբ և ինքն իրեն չխնայելու ոգով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է իտալացի ֆուտբոլիստը: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալ»-ին: Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմա» ակումբում: Մրցաշրջանի ավարտին «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք կստանա:

Lragir.am,
22-09-2019 14:18