Էր Ռիադը նավթային օբյեկտների վրա գրոհը կհամարի «պատերազմի ակտ», եթե այն եղել է Իրանի տարածքից

22-09-2019 15:43

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետական նախարար  Ադել ալ Ջուբեյրը Սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակման կապակցությամբ հայտարարել է, որ եթե այն տեղի է ունեցել Իրանի տարածքից, թագավորությունը դա կհմարի «պատերազմի ակտ», հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ ալ Ջուբեյրը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ թագավորությունը կանի ամեն ինչ Իրանից պաշտպանվելու համար՝ ընդ որում, նշելով, որ ռազմական սցենարը «վերջին տարբերակն» է: «Մենք համարում ենք, որ Իրանը կրում է դրա պատասխանատվությունը, քանի որ Սաուդյան Արաբիային հարվածած հրթիռները և անօդաչուները… պատրաստված էին Իրանում և առաքված Իրանում»,- հայտարարել է պետնախարարն ամերիկյան CNN հեռուստաալիքին: «Սակայն այն դեպքում, եթե գրոհը իրականացված է ձեր (Իրանի – «ՌԻԱ Նովոստի») տարածքից, մենք հայտնվում ենք այլ կատեգորիայում… Դա կգնահատվի որպես պատերազմի ակտ»,- հավելել է ալ Ջուբեյրը:

Lragir.am,
22-09-2019 15:43