Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվեց

22-09-2019 21:21

Լուսանկարում՝ մարզպետը եւ նրա օգնականը ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ կասկածվող Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը կալանավորվել է: Այս մասին հայտնել է ՀՀ  Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանավորումը: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին, ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում: Ենթադրյալ հանցագործը բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետեւանքով վերջինս վայր է ընկել: Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի եւս երկու սպա: Ստուգվում է միջադեպին նաեւ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը:

Lragir.am,
22-09-2019 21:21