Կարապետյանի գոլը հաղթանակ բերեց Սոչիին Դինամոյի դեմ խաղում

22-09-2019 19:08

Հայաստանի ֆուտբոլլի ազգային թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի գոլն օգնեցի «Սոչի»-ին հաղթանակ տոնել կարևոր խաղում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում «Սոչի»-ն արտագնա խաղում 2:3 հաշվով առավելության հասավ Մոսկվայի «Դինամո»-ի հետ: Խաղավարտին մոտ «Սոչի»-ի հաղթական գնդակը խփեց Հայաստանի հավաքականից Ալեքսանդր Կարապետյանը, ով փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին: «Սոչին» այս տուրից հետո 12-րդն է 9 միավորով:

Lragir.am,
22-09-2019 19:08