Նիկոլ Փաշինյանը Սորոսի մասին

22-09-2019 23:32

Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել են Ջորջ Սորոսի մասին: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Սորոսը ցանկություն էր հայտնել հանդիպել իրեն Դավոսի տնտեսական ֆորումի ժամանակ, սակայն ինքը ժամանակ չի ունեցել հանդիպելու և նրա՝ հանդիպման խնդրանքը հնարավոր չի եղել բավարարել: Նա ասել է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը Սորոսին են վերագրում նախկին վարչակարգի ներկայացուցիչները: Նա ասել է, որ հեղափոխությունը ժողովուրդն է արել, եւ դա Սորոսին վերագրելը անարգանք է հայ ժողովրդի հանդեպ: Նա ասել է, այդ նախկինները հայտնվել են պատմության աղբանոցում, նրանք այդտեղից դուրս չեն գալու, եւ դա իրենց համար ամենալավ տեղն է, թող այնտեղ վայելեն:

Lragir.am,
22-09-2019 23:32