Առաջիկայում պետությունն այլ գույքեր ևս կտնօրինի. Նարեկ Բաբայան

26-09-2019 14:29

Կառավարության այսօրվա նիստից հետո Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն անդրադարձավ հարցին՝ կա՞ն նախկին այլ պաշտոնյաներ, ովքեր պատրաստակամություն են հայտնում իրենց գույքը նվիրաբերել պետությանը: Նա նշեց, որ նման դեպքերի մաիսն տեղյակ չէ այժմ: «Բայց համապաստախան օրենքը, որն  արդեն շրջանառության մեջ է, օրենքի ընդունումից ու կիրառումից հետո արդեն ոչ թե կնվիրեն, այլ գիտեք․․․»,- հավելեց Բաբայանը: Անդրադառնալով «Գոլդեն Փելես» հյուրանոցին և հարցին, թե դրանով հետաքրքրվողներն ովքե՞ր են, Նարեկ Բաբայանն ասաց, որ նրանք և հայաստանցի են, և արտերկրում բնակվող հայեր: Հիշեցնենք, որ կառավարությունն այսօրվա նիստում որպես նվիրատվություն ընդունեց «Գոլդեն Փելես» հյուրանոցը: «Եղել են վարձակալության առաջարկներ և եղել են գնելու առաջարկներ: Գույքը գնահատավծա է շուրջ 16.5 մլն դոլարի կարգի: Եթե սակարկությունների միջոցով վաճառվի, սկզբնական փուլում նվազման հնարավորություն չի տրվի, միայն աճողական: Եղել են առաջարկներ դրանից ավելի բարձր գնով գնելու, բայց վաճառքի դեպքում, կարծում եմ, ճիշտը աճուրդով տալն է, սակարկություները»,- ասաց նա: Հարցին, թե գործարքը ձգձգվում էր, քանի որ փորձում էին ճշտել՝ հյուրանոցի սեփականատեր Արմեն Ավետիսյանն այն օրինական  ճանապարհով է ձեռք բերել այն, թե՞ ոչ, Նարեկ Բաբայանը պատասխանեց, որ գործարքի ձգձգման պատճառը հետևյալն է: Նախ փորձում էին ճշտել տարբեր ռիսկեր, որոնք կարող էին առաջանալ, որովհետև կան գույքն ընդունելու տարբեր տարբերակներ: «Կային որոշակի ռիսկեր, որոնք ներկայացվել էին Արդարադատության նախարարության գործընկերների կողմից: Ինչպես նաև այս ամսիներին եղել է ներսի շարժական գույքի գույքագրումն ու գնահատումը: Նաև որոշակի քննարկումներ են եղել հարկազատման հետ կապված»,- մանրամասնեց նա: Ըստ Բաբայանի՝ գույքն օրինական է, իսկ կառուցման հետ կապվախ խնդիրներ կան, թե ոչ, դա արդեն այլ մարմինների տիրույթում է:

Lragir.am,
26-09-2019 14:29