Հետհեղափոխան շրջանում հրաժարականներն ավելի շատ պետք է լինեին. Արսեն Թորոսյան

26-09-2019 14:35

Հայաստանի քաղաքական համակարգը հիվանդ չէ, այսօր լրագրողներին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Հիվանդագին դրսևորում չեմ տեսնում ես, հակառակը, պրոցեսները, որոնք տեղի են ունենում, տանում են քաղաքական մթնոլորտի, կուսակցությունների առողջացմանը, մարդ-կուսակցությունների աստիճանական վերացմանը»,- ասաց Թորոսյանը: Նրա խոսքով՝ առողջ ագործընթաց է նաև պաշտոնանկությունները: «Ես կարծում եմ, որ հատկապես հետհեղափոխան շրջանում հրաժարականներն ավելի շատ պետք է լինեին, քան եղել են: Եթե ժամանակին կարող էինք տեսնել հրաժարականներ, որոնց մասին չէին խոսում, հիմա աստիճանաբար սկսում են խոսել, վերլուծություններ են արվում, կարծիքներ են հայտնում, ոչ թե պարզապես լուռ հետևում են գործընթացներին»,- նշեց նա:

Lragir.am,
26-09-2019 14:35