ՀՀԿ-ականներն առաջին հերթին Սերժ Սարգսյանից պետք է վիրավորվեն. Արմեն Գրիգորյան

26-09-2019 14:57

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Լույս» հիմանդրամի հայտարարությանը, թե հրաժարվում են մասնակցել անվտանգության նոր ռազմավարության փաստաթղթի մշակմանը, քանի որ Արմեն Գրիգորյանն անպարկեշտ ու ոչ կոռեկտ արտահայտություններ է արել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին: «Եթե տեքստը կարդացել էր, որը Սերժ Սարգսյանին պատասխանն էր, ամբողջությամբ Սերժ Սարգսյանի բառերն էին այնտեղ: Եթե այդ բառերը վիրավորական են ՀՀԿ-ականների համար, ապա առաջինը պետք է վիրավորվեն հենց Սերժ Սարգսյանից»,- ասաց Արմեն Գրիգորյանը: Ինչ վերաբերում է նոր ռազմավարության մշակմանը մասնակցելուն, ապա նա ասաց, որ «Լույս» հիմնադրամն էր ցանկություն հայտնել: «Մեր գրասենյակը, լինելով բաց այս գործընթացում, ընդունել էր իրենց առաջարկը, որպեսզի հանդիպենք և քննարկենք: Այս դեպքում իրենք ասել են, որ՝ չենք ուզում, բայց աշխատանքներն առաջ են գնում: Այնպես չէ, որ առանց իրենց մասնակցության մենք չենք կարողանալու ստանալ շատ լավ փաստաթուղթ»,- նշեց Գրիգորյանը:

Lragir.am,
26-09-2019 14:57