Ազգային ժողովը շարունակում է քառօրյա նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

02-10-2019 10:05

ՀՀ ազգային ժողովում շարունակվում են հերթական քառօրյա նիստի աշխատանքները: Օրակարգում ընդգրկված են մի շարք օրենքների նախագծեր: Երկրորդ ընթերցմամբ կքննարկվի «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին,  ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը: Օրակարգում է նաև  «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և այլ նախագծեր: Ազգային ժողովը կքննարկի նաև Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը:

Lragir.am,
02-10-2019 10:05