Նորաշենցիները պահանջում են վերականգնել նախկին գյուղապետի լիազորությունները

03-10-2019 11:25

Արարատի մարղի Նորաշեն գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի մոտ` պահանջելով վերականգնել նախկին գյուղապետի լիազորությունները: Գյուղի ավագանին օրերս որոշել է դադարեցնել գյուղապետի լիազորությունները: Գյուղացիների մի մասը տեղի ունեցածի համար մեղադրում են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին` վարչապետից պահանջելով լուծել խնդիրը:

Lragir.am,
03-10-2019 11:25