Ինչու է էժանացել բենզինը

03-10-2019 14:21

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը կառավարության նիստից հետո այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ բենզինի շուկայում իրականացվող ուսումնասիրություններին: Նա անդրադարձավ բենզինի գնի մասին հարցին, թե էժանացումը ՏՄՊՊՀ միջամտության արդյո՞ւնք է: «Ոչ, սա շուկայական փոփոխությունների արդյունք է: Մենք ուղղակի դաշտը կարգավորելով ու ճիշտ հաղորդագրություններ ուղարկելով տնտեսվարողներին` պետք է ուղղորդենք իրենց, որպեսզի ճիշտ մրցակցեն»,- ասաց նա: Ըստ նրա՝ գների վրա մի քանի գործոն է ազդում, այդ թվում՝ միջազգային գները: «Մեր գնման հիմնական աղբյուրը հանդիսանում է ՌԴ-ն, այնտեղ մենք ունենք մաքսատուրքից ազատված քանակի բենզին, որը ներկրում ենք»,- հավելեց նա: Մանրամասները՝ տեսանյութում

Lragir.am,
03-10-2019 14:21