Արոնյանը և հավաքականի մի քանի անդամներ կմասնակցեն Մեն կղզու մրցաշարին

07-10-2019 10:32

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի մի շարք ներկայացուցիչներ կմասնակցեն Մեն կղզու մրցաշարին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մեն կղզու մրցաշարին այս տարի կմասնակցեն Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Կարեն Մովսիսյանը: Մեն կղզու մրցաշարը կմեկնարկի հոկտեմբերի 10-ին և կեզրափակվի 21-ին:

Lragir.am,
07-10-2019 10:32