Մեսսին նոր ռեկորդ է սահմանել

07-10-2019 10:27

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հերթական ռեկորդն է սահմանել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «կապտանռնագույնների» հարձակվողը 21-րդ դարում դեռևս միակ ֆուտբոլիստն է, ով 16 մրցաշրջան շարունակ գոլ է խփում իսպանական Լա լիգայում: Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրի շրջանակում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ` «Նոու Կամպ» մարզադաշտում, հյուրընկալելով «Սևիլիա»-ին, հաղթեց 4:0 հաշվով: Մեսին ևս աչքի ընկավ այս խաղում:

Lragir.am,
07-10-2019 10:27