Բունդեսլիգան տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Ադամյանին

07-10-2019 13:31

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և գերմանական «Հոֆենհայմ»-ի հարձակվող Սարգիս Ադամյանը ճանաչվել է Բունդեսլիգայի հերթական տուրի լավագույն ֆուտբոլիստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բունդեսլիգայի պաշտոնական կայքը, ամփոփելով Գերմանիայի առաջնության 7-րդ տուրը, լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել «Հոֆենհայմ»-ի հարձակվող Սարգիս Ադամյանին, ով «Բավարիա»-ի դեմ խաղում դարձավ դուբլի հեղինակ և հաղթանակ բերեց իր թիմին:

Lragir.am,
07-10-2019 13:31