Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրենի հետ

07-10-2019 13:42

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունու հետ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին, ամերիկյան եւ միջազգային տարբեր հարթակներում տեղեկատվական ու քաղաքական ոլորտներում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Ամերիկայի հայկական համագումարի հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ վստահություն հայտնելով, որ այն կպահպանվի նաեւ ապագայում:

Lragir.am,
07-10-2019 13:42