Հայաստանի հավաքականն սկսել է մարզական հավաքը

07-10-2019 16:24

Ֆուտբոլի ազգային թիմը սկսում է նախապատրաստությունը Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հետ խաղերին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հրավիրված 25 ֆուտբոլիստից 20-ը արդեն հավաքականի ճամբարում են: Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 7-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում սկսեց մարզական հավաքը: Առայժմ բացակայում են Սարգիս Ադամյանը, Վարազդատ Հարոյանը, Ռումյան Հովսեփյանը, Տիգրան Բարսեղյանը և Արարատ Մոնրոն, ովքեր հավաքականին կմիանան երեկոյան և վաղը առավոտյան: Մնացած 20 ֆուտբոլիստներն այսօր՝ ժամը 18:00-ին կանցկացնեն առաջին մարզումը:

Lragir.am,
07-10-2019 16:24