Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի անվանական ուղեգիր է նվաճել

08-10-2019 00:26

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրուցում Շտուտգարտից հայտնեց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: «Դավթյանի ուղեգիրն անվանական է: Արթուրի դեպքում մենք հենց բազմամարտի էինք գնում և ուղեգրի համար էինք եկել այստեղ»,-ասաց Սերոբյանը: Վերջինիս խոսքով` մարմնարզիկների համար Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելը քիչ ավելի բարդ է, քանի որ աշխարհի գավաթի խաղարկության վարկանիշային փուլերից երկուսն անցկացվում են Բաքվում, մյուս երկուսն` Ավստրալիայում: «Դավթյանն Օլիմպիական խաղերում չի մասնակցի բազմամարտին, այլ կմրցի իր նախընտրած ձևում` հենացատկերում»,-նշեց մասնագետը:

Lragir.am,
08-10-2019 00:26