Գոհ եմ մարզիկների կատարած աշխատանքից. Հակոբ Սերոբյան

08-10-2019 13:10

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է աշխարհի առաջնության որակավորման փուլում մարզիկների ցույց տված արդյունքներից: «Այն, որ Արթուր Թովմասյանը դուրս եկավ աշխարհի առաջնության օղակների վարժության եզրափակիչ, մեծ ձեռքբերում է: Սակայն նա դեռևս ուղեգիր չունի, ամեն ինչ պարզ կլինի եզրափակիչից հետո: Եզրափակիչի մասնակիցները միավորներով մոտ են մեկ մեկու, և շանսերը մեծ են: Գոհ եմ տղաների կատարած աշխատանքից»,-«Արմենպրես»-ի հետ Շտուտգարտից հեռախոսազրույցում նշեց մասնագետը: Խոսելով Հարություն Մերդինյանի մասին` Սերոբյանը փաստեց, որ մարզիկը կատարել է իր վարժությունը, բայց պետք հաշվի առնել նրա տարիքը:

Lragir.am,
08-10-2019 13:10