Էնդի Մարեյը կմասնակցի Ավստրալիայի 2020 թվականի բաց առաջնությանը

08-10-2019 14:45

Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը կմասնակցի Ավստրալիայի 2020 թվականի բաց առաջնությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի նախկին առաջին ռակետ Մարեյը, ով ամիսներ առաջ հայտարարել է կարիերան ավարտելու մասին, կրկին հանդես կգա «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերում: Ավստրալիայի բաց առաջնության կազմակերպիչները հաստատել են Մարեյի` 2020 թվականի մասնակցության հայտը: Մարեյը Լոնդոնի և Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն է, ինչպես նաև Ուիմբլդոնի և ԱՄՆ բաց առաջնության հաղթող:

Lragir.am,
08-10-2019 14:45