Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ

08-10-2019 17:25

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց մերժել ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ նրա պաշտպանի միջնորդությունը:  Նիստը նախագահել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դատարանը միջնորդությունը համարեց անհիմն:

Lragir.am,
08-10-2019 17:25