Դատարանը բավարարել է Կոնստանտին Օրբելյանի հայցը Մշակույթի նախարարության դեմ

08-10-2019 18:50

Երևան քաղաքի դատարանն այսօր՝ հոկտեմբերի 8–ին, հրապարակել է . Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն ընդդեմ Մշակույթի նախարարության գործով դատական ակտը: Այս մասին NEWS.am–ին հայտնեց Օրբելյանի ներկայացուցիչ Տիգրան Մարտիրոսյանը: Երևան քաղաքի դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը վճռել է ամբողջությամբ բավարարել Կոնստանտին Օրբելյանի հայցը, անվավեր ճանաչել ՀՀ Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի 2019 թվականի մարտի 3-ի հրամանը և Կոնստանտին Օրբելյանին վերականգնել «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում: Դատարանը միաժամանակ պարտավորեցրել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Կոնստանտին Օրբելյանին վճարել հատուցում նրա միջին աշխատավարձի չափով:

Lragir.am,
08-10-2019 18:50