Սերժ Թանկյանը Երևանում ներկայացրեց իր Gavat ապրանքանիշի սուրճը

08-10-2019 20:58

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Երևանում ներկայացրեց իր Gavat ապրանքանիշի սուրճը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թանկյանը նշեց, որ որոշել է սուրճի վաճառքն իրականացնել նաև Հայաստանում: «Մենք սկսել ենք Gavat սուրճի վաճառքը Միացյալ Նահանգներում անցած տարի, իմ ցանկությունն է ներկայացնել իմ տատիկի սուրճը աշխարհին: Մեր հայկական մշակույթի մասն է մեր սուրճը, և խելացի ձևով փորձում ենք օտարներին մեր մշակույթը ներկայացնել սուրճով»,- ասաց Թանկյանը: Սուրճը կսպառվի սուպերմարկետներում, հյուրանոցներում, ռեստորաններում: Այն հնարավոր կլինի գնել նաև համացանցի միջոցով: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ միասին:

Lragir.am,
08-10-2019 20:58