Համաշխարհային տնտեսությանը աճի դանդաղում Է սպասում. ԱՄՀ-ի գործադիր տնօրեն

09-10-2019 10:31

Ընթացիկ տարում այն երկրներում, որոնք ապահովում են համաշխարհային համախառն ներքին արդյունքի 90 տոկոսը, տնտեսության աճի դանդաղում Է սպասվում: Այս կանխատեսումը, ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, արել Է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան: Նրա խոսքով՝ ցուցանիշները կարող են ընկնել մինչեւ տասնամյակի ամենացածր մակարդակ: Գեորգիեւան նշել Է, որ առեւտրական հակամարտությունների հետեւանքով 2020 թվականին համաշխարհային տնտեսությունը կարող Է կորցնել շուրջ 700 մլրդ դոլար, ինչը կազմում Է համաշխարհային ՀՆԱ-ի մոտավորապես 0,8 տոկոսը: «Մենք ավելի վաղ արդեն խոսել ենք առեւտրական վեճերի վնասի մասին: Այժմ մենք տեսնում ենք, որ դրանք իրապես բացասական հետեւանքներ ունեն»,- ասել Է ԱՄՀ-ի գործադիր տնօրենը:

Lragir.am,
09-10-2019 10:31