AirBaltic ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Երևան-Ռիգա-Երևան երթուղով

09-10-2019 13:30

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության և լատվիական airBaltic ավիաընկերության ղեկավարության միջև տեղի ունեցած երկկողմանի երկարատև բանակցությունների արդյունքում կվերականգնվի Հայաստանի և Լատվիայի միջև ուղիղ օդային կապը: Երևան-Ռիգա-Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի մայիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ: AirBaltic ավիաընկերությունը չվերթերը կիրականացնի նոր Airbus A220-300 տիպի օդանավով:

Lragir.am,
09-10-2019 13:30