Ցանկություն ունենք ճշգրտել Ռուսական երկաթուղիների ներդրումային ծրագրերը. Մհեր Գրիգորյան

09-10-2019 13:35

Լրագրողները Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեցին՝ հայակական կողմը պատրա՞ստ է իրավիճակին, եթե Ռուսական երկաթուղիները դադարեցնի գործունեությունը Հայաստանում: Մհեր Գրիգորյանն ասաց, որ նման վերլուծություն չի արվել, քանի որ դրա կարիքը չկա: «Այսօրվա կոնսեցիոն պայմանագիրն ունի բավական տրամաբանաված կետեր, և կարծում եմ՝ ցանկացած իրավիճակ որոշակի իմաստով կարգավորված է: Բայց չենք քննարկել նման հարց, որովհետև դրա անհրաժեշտությունը չկա: Մեր հանդիպումը Ռուսական երկաթուղիներ ընկերության ղեկավարության հետ բացարձակ կոնստրուկտիվ դաշտում է եղել»,- ասաց նա: Ըստ Մհեր Գրիգորյանի՝ այսօրվա գործող պայմանագրի համաձայն՝ ընկերության ներդրումների ծավալները ներկայացված են մինչև 2035 թվականի համար: «Բայց մենք ցանկություն ունենք, որպեսզի այդ ներդրումային ծրագրերը մի քիչ ճշգրտենք»,- ասաց փոխվարչապետը:

Lragir.am,
09-10-2019 13:35