Որանք են կապիտալ ծախսերի թերկատարման պատճառները

09-10-2019 13:47

Փոխվարչապետ Մհեր Գրգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կապիտալ ծախսերի թերկատարման պատճառներին: «Խնդիրը հետևյան է՝ մենք պետք է վստահ լինենք, որ ծրագրերի իրականացման գործընթացը դյուրին է և ոչ մի ռիսկ չի պարունակում: Եվ այդ իմաստով մեզանում տեղի է ունենում երկու զուգահեռ գործընթաց: Առաջինը՝ իրականացնել կապիտալ ծախսեր, երկրորդը, դյուրացնել կապիտալ ծախսերի իրականացման գործընթացը, որպեսզի հանկարծ կոռուպցիոն և արդյունավետության հետ կապված ռիսկեր չլինեն: Ըստ այդմ՝ ես կարծում եմ, որ, այո, շտապել պետք է: Բայց շտապել պետք է դանդաղ, որպեզի չշտապենք ռիսկերի հաշվին»,- ասաց նա

Lragir.am,
09-10-2019 13:47