3-րդ երեխայի ծննդյան նպաստի տնօրինումը ՄԻՊ աջակցությամբ փոխանցվել է երեխային խնամող մորը

09-10-2019 15:54

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը 3-րդ երեխայի ծննդյան նպաստի տնօրինումն իրեն վերապահելու հարցում: Մասնավորապես, ընտանիքը ստացել է 3-րդ երեխայի ծննդյան նպաստի մի մասը՝ 500.000 դրամը: Նպաստի մյուս մասի՝ 500.000 դրամի տնօրինումը, ըստ փաստաթղթերի, պատկանել է երեխայի հորը: Ամուսնալուծությունից հետո, գումարի տնօրինումը Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ փոխանցվել է երեխային խնամող մորը: «Ամսական մաս-մաս փոխանցվող գումարն ինձ հնարավորություն է տալիս երեխայիս առաջնային կարիքները հոգալ»,- ասում է Մարինե Ավալյանը:

Lragir.am,
09-10-2019 15:54