ԵՄ-ի հոկտեմբերի 17-18-ի գագաթնաժողովում կքննարկվեն Թուրքիայի գործողությունները Սիրիայում

09-10-2019 16:39

Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները հոկտեմբերի 17-18-ի գագաթնաժողովում կքննարկեն Թուրքիայի գործողությունները Սիրիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 9-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է բյուջեի հարցերով եվրակոմիսար Գյունտեր Էթինգերը: «Այդ հարցը հաջորդ շաբաթ կներառվի Եվրախորհրդի օրակարգում»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Lragir.am,
09-10-2019 16:39