Մեկնարկելու է Հայկական առևտրային ցանցի Հայաստան-Սփյուռք գործարար կապերի զարգացման 4-րդ խորհրդաժողով

09-10-2019 17:05

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 09:45-ին, «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում կմեկնարկի  Հայկական առևտրային ցանցի Հայաստան-Սփյուռք գործարար կապերի զարգացման 4-րդ խորհրդաժողովը (հասցե՝ Խորենացու փող. 15շ., 2-րդ հարկ): Բացման խոսքով հանդես կգան  ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը,  Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայկական առևտրային ցանցի գործադիր խորհրդի նախագահ Հրաչ Գասպարը: Այնուհետև խորհրդաժողովը կշարունակվի չորս նիստերով՝ քննարկելով Հայաստանի տնտեսական զարգացման գործին Սփյուռքի մասնակցությունը, Հայաստան-Սփյուռք բիզնես օրակարգի արդյունավետության բարձրացումը, առկա նոր հնարավորությունները, Հայաստանն ավելի նորարարական դարձնելու հեռանկարները: Համաժողովին մասնակցելու համար 27 երկրներից գրանցվել են 185 հայ գործարարներ: ՀԱՑ-ի կազմում են գործում հայ-հունական, հայ-ամերիկյան, հայ-ռումինական, հայ-նիդերլանդական, հայ-ավստրալական, հայ-բրազիլական, հայ-արգենտինական, հայ-ֆրանսիական, հայ-բելգիական, հայ-իրանական առևտրաարդյունաբերական պալատները, Կանադա-Հայաստան, ԱՄՆ-Հայաստան, հայ-լիբանանյան գործարարների խորհուրդները, Հայաստանի և Արցախի առևտրաարդյունաբերական պալատները, ինչպես նաև մի շարք այլ բիզնես կառույցներ:

Lragir.am,
09-10-2019 17:05