Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կսպասարկի ռումինական մրցավարական անձնակազմը

09-10-2019 17:16

Եվրո-2020-ի ընտրական J խմբի 7-րդ տուրի Լիխտենշտեյն-Հայաստան խաղը կսպասարկի ռումինական մրցավարական անձնակազմը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:  Հանդիպման մրցավարն է Իշտվան Կովաչը: Նրան կօգնեն Ֆլորին Մարտինեսկուն և Միհայ Արտենեն: 4-րդ պաշտոնյան է Մարինուս Ավրամը: ՈւԵՖԱ-ի մրցավարների տեսուչն է Յան Վեգերեֆը (Նիդերլանդներ): Պատվիրակն ալբանացի Բույար Կասմին է: Լիխտենշտեյն – Հայաստան հանդիպումը կկայանա Լիխտենշտեյնի Վադուց քաղաքում հոկտեմբերի 12-ին՝ ժամը 22:45-ին:

Lragir.am,
09-10-2019 17:16