Լավագույն 6 ստարտափերը WCIT-ի շրջանակում առաջին անգամ ստացան մրցանակներ

09-10-2019 18:28

Հայաստանում անցկացվող WCIT 2019-ի շրջանակում լավագույն 6 ստարտափերը ստացան Հայաստանի տեխնոլոգիական համայնքի կողմից սահմանած մրցանակները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ստարտափերի համար Հայաստանի տեխնոհամայնքը սահմանել էր ընդհանուր 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդ: Երեք ստարտափերներ ստացան 25 հազարական, մյուս երեքը՝ 10 հազարական դոլար: Ստարտափերներն իրենց գաղափարները ներկայացրել էին համաժողովի շրջանակում անցկացվող «Կայծակնային ռաունդներ»-ին:

Lragir.am,
09-10-2019 18:28