ԱԺ հանձնաժողովը ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում չի հաստատել Կարեն Սարգսյանի թեկնածությունը

09-10-2019 21:53

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության հարցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված թեկնածությունը չի արժանացել հանձնաժողովի դրական եզրակացությանը «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արտահերթ նիստը կայացել է հոկտեմբերի 9-ին: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ դեկտեմբերին լրանում է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետը եւ քննարկվում է նրան փոխարինելու հարցը: Մանե Թանդիլյանի տեղեկացմամբ՝ մինչեւ սեպտեմբերի 25-ը բոլոր խմբակցությունները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց թեկնածուներին, սակայն միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է ներկայացրել թեկնածություն՝ ի դեմս Կարեն Սարգսյանի: Հանձնաժողովի նախագահը խոսել է թեկնածուի աշխատանքային փորձառության մասին՝ ընդգծելով, որ այն համապատասխանում է տվյալ պաշտոնում առաջադրվելու համար: Մանե Թանդիլյանը նշել է, որ մի քանի տարի է ճանաչում է Կարեն Սարգսյանին ու բարձր կարծիք ունի նրա մասնագիտական ունակությունների վերաբերյալ: Թեկնածուի խոսքով՝ Հաշվեքննիչ պալատի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ անելիքները շատ են: Կարեն Սարգսյանը ներկայացրել է պալատի գործունեության առաջնահերթ զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ իր պատկերացումները: Սարգսյանը պատասխանել է հանձնաժողովի անդամներին հարցերին: Քվեարկության արդյունքում չի հաստատվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված թեկնածությունը: Հանձնաժողովը խորհրդարանին չի առաջադրի թեկնածու:

Lragir.am,
09-10-2019 21:53