ԱԺ-ում հասկանում են, որ չափն անցնում են. Գործուղումների նոր շքերթ. Հրապարակ

10-10-2019 08:17

Հրապարակ թերթը գրում է. ԱԺ նախագահի գլխավորությամբ, մի մեծաթիվ պատվիրակություն է մեկնել Նիդերլանդներ, մյուսն էլ հոկտեմբերի 12-18-ը կլինի Սերբիայում: Միրզոյանը Նիդերլանդներից կմեկնի Սերբիա՝ միանալու երկրորդ պատվիրակությանը: Հայտնի չէ, թե ինչ այցով են մեկնել Հաագա․ այս այցի մասին ԱԺ կայքում որեւէ տեղեկություն չկա: Մինչդեռ սովորաբար հաղորդագրությամբ տեղեկացնում են գործուղումների մասին եւ նշում՝ տվյալ այցը պաշտոնակա՞ն է, թե՞ աշխատանքային է, եւ ովքեր են ընդգրկված կազմում: ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանից փորձեցինք պարզել, թե ինչու հաղորդագրություն չի տեղադրվել: Ասաց՝ պետք է տեղադրեին, բայց ինչ-ինչ խնդիրներ են առաջացել՝ մի հաղորդագրությունը տեղադրվել է, մյուսը՝ ոչ: Տեղադրվածն էլ աչքից հեռու՝ ԱԺ նախագահի «որոշումներ եւ կարգադրություններ» բաժնում: Թերեւս, հասկանում են, որ գործուղումներով արդեն չափն անցնում են: Սերբիա են մեկնում՝ Միջխորհրդարանական միության 141-րդ վեհաժողովին մասնակցելու: 16 հոգի են, բնականաբար՝ Աննա Կարապետյանը, Միքայել Մելքումյանը, Լիլիթ Մակունցը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սրբուհի Գրիգորյանը, Շաքե Իսայանը, Արման Բոշյանը: Ուշագրավ է, որ ե՛ւ ԱԺ աշխատակազմի ղեկավարն է ընդգրկված, ե՛ւ նրա տեղակալ Սամվել Մելիքսեթյանը, երկուսն էլ՝ Միրզոյանի ընկերները, ինչպես նաեւ խոսնակի խորհրդական Դավիթ Կարապետյանը: Հոլանդիայի պատվիրակությունում են Նաիրա Զոհրաբյանը, Մերի Գալստյանը, Անի Սամսոնյանը, Ալեն Սիմոնյանը, Բաբկեն Թունյանը: Նիդերլանդներում եւս պատրաստվում են թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը ներկայացնել:

Lragir.am,
10-10-2019 08:17