Քրդերը հայտնում են Թել Աբյադում թուրքական գրոհը հետ մղելու մասին

10-10-2019 09:39

Հոկտեմբերի 9-ին օդային հարվածներ հասցնելուց հետո թուրքական ցամաքայի ուժերը ներխուժել են Սիրիայի հյուսիսային շրջաններ, որոնք գտնվում են քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերի վերահսկողության տակ: Սիրիայի դեմոկրատական ուժերի խոսնակ Մուստաֆա Բալին Թվիթերի իր էջում գրել է, որ Թել Աբյադ քաղաքում թուրքական ուժերի ցամաքային գրոհը հետ է մղվել: Ըստ նրա՝ Թել Աբյադի շրջանում թուրքական զորքերն առաջխաղացում չունեն:

Lragir.am,
10-10-2019 09:39