Մանվել Գրիգորյանի կողմից խոշտանգված, արջերի վանդակում պահված ազատամարտիկը կմնա անազատության մեջ. Ժամանակ

10-10-2019 09:30

«Ժամանակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է պայմանական վաղակետ ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից խոշտանգված, 22 օր շղթայված անազատության մեջ, արջերի հետ նույն վանդակում պահված ազատամարտիկ Աշոտ Իսախանյանին: Վերջինս կշարունակի մնալ անազատության մեջ և կրել պատժի մնացած 1 տարի 3 ամիսը: Ազատամարտիկը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ որոշումը այն բանի արդյունքն է, որ դատական համակարգում դեռևս սերժիզմ է տիրում»:

Lragir.am,
10-10-2019 09:30