ՓՄՁ-ների 52.1 տոկոսը գործունեություն է ծավալում Երեւանում

10-10-2019 09:53

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Փոքր ու միջին ձեռներեցության հատվածի ստեղծածը ի՞նչ կարեւորություն ունի մեր երկրի համար: Պատասխանը տանք ազգային վիճակագրական ծառայության որոշ տվյալներով: 2017 թ. ՀՀ-ում գործող տնտեսվարողների թիվը 59 575 է եղել, որից միայն 108-ն են (շուրջ 0.18 տոկոս) դասվել որպես խոշոր տնտեսվարողներ: ՓՄՁ-ների 52.1 տոկոսը գործունեություն են ծավալում Երեւանում: ՀՀ ձեռնարկությունների մեկ աշխատողի ստեղծած ավելացված արժեքը տարեկան կտրվածքով կազմում է շուրջ 9.3 մլն. դրամ (մոտ 18.7 հազ. դոլար), խոշոր ընկերություններում այն կազմում է 10.7 մլն․ դրամ (մոտ 222 հազ. դոլար),  իսկ ՓՄՁ-ներում՝ միջինը 8 մլն. դրամ (մոտ 16.8 հազ.  դոլար): 2017 թ. գերփոքր, փոքր եւ միջին ձեռնարկությունների դերը ընդհանուր ՀՆԱ-ում կազմել է 24.6 տոկոս: ՀՀ կառավարության ծրագրում տնտեսության եւ, մասնավորապես, ՓՄՁ զարգացման համար կարեւոր ոլորտ նախանշված զբոսաշրջության ոլորտի գլխավոր բաղադրիչ մաս կազմող կացության եւ հանրային սննդի կազմակերպման բաժնում ստեղծված ավելացված արժեքի 98.3 տոկոսը ստեղծվում է ՓՄՁ-ների կողմից: էկոնոմիկայի նախարարությունը մինչեւ հոկտեմբերի 23-ը քննարկման է դրել ՓՄՁ զարգացման 2020-2024 թթ. ռազմավարությունը: Դրա գործողության ընթացքում ՓՄՁ-ում ստեղծվելու է 39 հազար նոր աշխատատեղ: Ինչից է սկսելու: Կամ՝ որն է լինելու առաջնային քայլը»: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Lragir.am,
10-10-2019 09:53