«Լեո»-ն պարտվել է Չեմպիոնների լիգայի երկրորդ խաղում

10-10-2019 10:08

Հայկական «Լեո» ֆուտզալի թիմը Չեմպիոնների լիգայի երկրորդ խաղում պարտվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Խորվաթական Մակարսկա քաղաքում կայացավ Եվրոպայի ֆուտզալի չեմպիոնների լիգայի գլխավոր փուլի 6-րդ խմբի երկրորդ տուրի «Նովո Վրիեմե» (Խորվաթիա) – «Լեո» (Հայաստան) հանդիպումը: Հայաստանի չեմպիոնը պարտվեց 3:5 հաշվով: Երրորդ հանդիպումը «Լեոն» կանցկացնի հոկտեմբերի 11-ին, մրցակիցը կլինի Կիպրոսի «Օմոնիա» թիմը:

Lragir.am,
10-10-2019 10:08