Բուֆոնին ու դե Ռոսսիին հրաժեշտ կտան Հայաստանի դեմ խաղում

10-10-2019 10:12

Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմի երկարամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հավաքականում կանցկանցի հրաժեշտի հանդիպումը: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը: Բացի Բուֆոնից, ընտրանի կարող է հրավիրվել Դանիելե դե Ռոսին: Նրանց համար կանցկացվի հրաժեշտի հանդիպում: Ըստ ամենայնի, երկու ֆուտբոլիստների հրաժեշտի հանդիպումը կլինի Եվրո-2020 ընտրական փուլի վերջին` Հայաստանի հետ խաղը, որը կկայանա նոյեմբերին: Ջանլուիջի Բուֆոնը Իտալիայի հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիր է, մասնակցել է 176 հանդիպման:

Lragir.am,
10-10-2019 10:12