Թրամփ. Քրդերն ԱՄՆ-ին չեն օգնել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ

10-10-2019 10:44

ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին բարկացրել է նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունը թույլ տալու համար: Թրամփը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին՝ նշելով, որ ԱՄՆ-ն միլիարդավոր դոլարներ է ծախսեր Սիրիայի քրդերին ֆինանսավորելու, զենք մատակարարելու համար: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը նշել է, որ քրդերը կռվում են իրենց հողի համար, ինչպես նաև «հիշեցրել», որ քրդերն ԱՄՆ-ին չեն օգնել Երկրորդ համաշխարհային պատերազմի, Նորմանդիայի և այլ գործողությունների ժամանակ:

Lragir.am,
10-10-2019 10:44